Մատչելիության հղումներ

Աշոտյանը այցելում է Նիդերլանդներ


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-21-ը աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդներում:

Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Աշոտյանը հանդիպում կունենա Նիդերլանդների կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ, կողմերը կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ - հոլանդական համագործակցության զարգացման, շարժունակության շրջանակներում գործընկերային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախատեսվում է նաև դասախոսություն Լեյդենի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար, հանդիպումներ Էդուարդո Ֆրեյ հիմնադրամի, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի ներկայացուցիչների և հոլանդահայ համայնքի հետ:

Այցի ընթացքում տեղի կունենա նաև հանդիպում «Միջազգային բակալավրիատ»
կազմակերպության ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG