Մատչելիության հղումներ

logo-print

Վեհափառը Բեռնին հորդորում է բողոքարկել Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի անցած տարվա դեկտեմբերի 17-ին կայացրած վճռի առիթով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, այս առնչությամբ Վեհափառը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերին` «հանուն Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար որոշման դեմ, որը սպառնալիք է ցեղասպանությունների պարագային արդարության վերականգնման և ազգերի միջև խաղաղության ու փոխադարձ հարգանքի հաստատման համար»: «Զորակցություն հայտնելով այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայի կառավարությանը` մասնավորապես Արդարադատության նախարարությանը, հորդորել է բողոքարկել այս որոշումը: Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տեր մարդկանց և պետություններին` այս առնչությամբ իրենց կեցվածքն արտահայտելու Ցեղասպանության մերժողականության դեմ` հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման», - ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում:

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև պաշտոնական գրություն է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Թվայթին` հորդորելով Խորհրդի անդամ եկեղեցիներին «իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ աղետաբեր այս վճռի` ի պաշտպանություն Շվեյցարիայի», ինչպես նաև Կաթոլիկ եկեղեցու Շվեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս Բյուխելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG