Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը ցնցված է Կիևի բռնություններից


Ուկրաինա - Բախումները Կիևի Անկախության հրապարակում՝ Եվրոմայդանում անցած գիշեր
Ուկրաինա - Բախումները Կիևի Անկախության հրապարակում՝ Եվրոմայդանում անցած գիշեր
Սպիտակ տունը հայտարարել է, որ ցնցված է Կիևում երեկ տեղի ունեցած բռնությունների փաստից:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հորդորել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին դադարեցնել առճակատումը և վերջ տալ բռնություններին:

Ըստ Քարնիի, պաշտոնական Վաշինգտոնը նաև կոչ է արել Յանուկովիչին՝ վերսկսել երկխոսությունը ընդդիմության առաջնորդների հետ:

Ուկրաինայի նախագահի խոսնակ Հաննա Հերմանը «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է, որ չի կարող լինել որևէ բանակցություն, քանի դեռ բռնությունները չեն դադարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG