Մատչելիության հղումներ

Սոչիում ձերբակալված Pussy Riot-ի անդամները ազատ են արձակվել


Pussy Riot խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան բերման է ենթարկվում, 18-ը փետրվարի, 2014

Pussy Riot խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան բերման է ենթարկվում, 18-ը փետրվարի, 2014

Սոչիում ձերբակալված Pussy Riot սկանդալային խմբի երկու անդամները՝ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել:

Տոլոկոննիկովան «Թվիթերի» իր էջում գրել է, որ իրենց նկատմամբ ոստիկանական բաժանմունքում բռնություն է կիրառվել, և որ իրենք այդ կապակցությամբ դիմելու են Ռուսաստանի քննչական կոմիտե:

Նրա գրառման համաձայն` իրենց արդեն երրորդ օրն է ձերբակալում և 7-10 ժամ պահում են ոստիկանության բաժնում: Այսօր նրանց ձերբակալել էին հյուրանոցից գողության կասկածանքով:

Pussy Riot-ի անդամները Սոչիում են, իրենց խոսքով, ակցիա անցկացնելու նպատակով, սակայն ձերբակալվելու ժամանակ նրանք որևէ ակցիա չէին իրականացնում: Pussy Riot-ի անդամների հետ ձերբակալվել են ևս յոթ հոգի, այդ թվում` լրագրողներ: Սկանդալային խմբի անդամները մի քանի ամիս առաջ էին բանտից համաներմամբ ազատ արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG