Մատչելիության հղումներ

Զինված ուժերում մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը


ՀՀ զինված ուժերի զորամասերում փետրվարի 17-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը։

Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 17-ին հինգերորդ բանակային զորամիավորում է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:

Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ զորամիավորումն իր առջև դրված խնդիրները կկատարի պատվով և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:

Անձնակազմի հանդիսավոր քայլերթից հետո պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին, տվել ցուցումներ: Զորամասի բուժկետում Օհանյանը ծանոթացել է զինծառայողների առողջական վիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ և ընդգծել, որ առավել ուշադիր վերաբերմունք պետք է ցուցաբերել զինվորների առողջության նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG