Մատչելիության հղումներ

Վանո Մերաբիշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման


Վրաստան -- Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին դատարանում, արխիվ

Վրաստան -- Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին դատարանում, արխիվ

Քութաիսիի քաղաքային դատարանը երկուշաբթի հինգ տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի երկարամյա նախարար Վանո Մերաբիշվիլիին:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր զինակիցը մեղավոր է ճանաչվել պետական բյուջեի միջոցներից ընտրակաշառք բաժանելու, ինչպես նաև պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:

Ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ներկայացուցիչներն այս դատավճիռն արդեն իսկ որակել են որպես քաղաքական հետապնդման վառ օրինակ:

Մերաբիշվիլիի փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն առաջին ատյանի դատարանի վճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG