Մատչելիության հղումներ

BAFTA-ն լավագույն ֆիլմ է ճանաչել «Ստրկության 12 տարին»


«Ստրկություն 12 տարի» («12 Years a Slave») ֆիլմը արժանացել է Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) «լավագույն ֆիլմ» մրցանակին:

Բրիտանացի կինոգետները «լավագույն դերասան» են ճանաչել նույն ֆիլմի գլխավոր դերակատար Չուիթել Էջիոֆորին։ Կիրակի տեղի ունեցած մրցանակաբաշխությանը Էջիոֆորը շնորհակալություն է հայտնել ռեժիսոր Սթիվ ՄքՔուինին՝ 19-րդ դարում Ամերիկայի հարավում բռնի ստրկության վաճառված ազատ սևամորթ տղամարդու պատմությունը էկրանավորելու համար։

BAFTA-ում «լավագույն դերասանուհու» կոչմանը արժանացել է Քեյթ Բլանշեթը՝ «Ժասմին» ֆիմում խաղացած գլխավոր դերի համար։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալֆոնսո Քուարոնը՝ իր «Գրավիտացիա» գիտաֆանտաստիկ թրիլլերի համար։

BAFTA-ի մրցանակաբաշխությանը կհետևի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարը», որը տեղի կունենա մարտի 2-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG