Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում ահաբեկչական խմբավորման վեց անդամ է ձերբակալվել


Օշ քաղաքը, Ղրղըզստան
Օշ քաղաքը, Ղրղըզստան
Ղրղըզստանի հարավային Օշ շրջանում ենթադրյալ ահաբեկչական խմբավորման վեց անդամ է ձերբակալվել։

Ազգային անվտանգության ղրղըզական պետական հանձնաժողովը երկուշաբթի հայտարարել է, որ խմբավորման մի քանի անդամներ պատրաստություն են անցել Սիրիայում գտնվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ճամբարներում։

Համաձայն Ազգային անվտանգության ղրղըզական պետական հանձնաժողովի՝ կասկածյալները ծրագրել են «հրազեն և հատուկ սարքավորումներ ձեռք բերել՝ Օշում և Բիշքեկում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար»։

Օշ քաղաքի ոստիկանությունը մի քանի քրեական գործ է հարուցել՝ հարձակում ծրագրելու, ահաբեկչությունը հանրության շրջանում խրախուսելու և արդարացնելու, քրեական խմբավորում ստեղծելու, ապօրինի զենք, պայթուցիկներ, ծայրահեղական գրականություն պահելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG