Մատչելիության հղումներ

Ուկրաինայում մեկնարկել է ցուցարարների համաներումը


Եվրոմայդանի ակտիվիստները հետևում են բարիկադների ապամոնտաժմանը, 16-ը փետրվարի, 2014

Եվրոմայդանի ակտիվիստները հետևում են բարիկադների ապամոնտաժմանը, 16-ը փետրվարի, 2014

Ուկրաինայի գլխավոր դատախազի հայտարարել է, որ այսօր երկրում ուժի մեջ է մտնում ցուցարարների հանդեպ համաներումը։ Գլխավոր դատախազն ասել է, որ ցուցարարները կատարել են անհրաժեշտ պահանջները. դրանք էին՝ ազատել գրավված պետական շինությունները և հանել բարիկադները Կիևի կենտրոնում գտնվող Գրուշևսկի փողոցից։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է կառավարական շենքերի ազատումը և նշել, որ իշխանությունն էլ իր հերթին պետք է մոռանա բոլոր ձգձգվող դատական գործերը և չեղյալ համարի տնային կալանքները, ինչը կնպաստի Ուկրաինայի խորհրդարանում քաղաքական երկխոսությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG