Մատչելիության հղումներ

Կիևում ընդդիմությունը կազատի Գրուշևսկու փողոցն ու քաղաքապետարանը


Ուկրաինա - Գրուշևսկու փողոցի բարիկադների դիմաց տեղադրված կտավ, Կիև, 5-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինա - Գրուշևսկու փողոցի բարիկադների դիմաց տեղադրված կտավ, Կիև, 5-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինայի ընդդիմությունը որոշել է ազատել Կիևի Գրուշևսկու փողոցն ու քաղաքապետարանի շենքը: Ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Սոբոլևի խոսքերով՝ այդ որոշումը կայացվել է ի պատասխան ձերբակալված ակտիվիստների ազատ արձակման:

Սակայն ընդդիմությունը չի պատրաստվում ազատել ցուցարարների կողմից գրավված պետական նշանակության շենքերը մայրաքաղաքի կենտրոնում: Այս մասին այսօր հայտարարել է «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Արսենի Յացենյուկը՝ հավելելով, որ ընդդիմության պահանջը շարունակում է մնալ նույնը՝ վերադարձնել Ուկրաինայի 2004 թվականի Սահմանադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG