Մատչելիության հղումներ

Հերթական ծեծկռտուքը Թուրքիայի խորհրդարանում


Բյուլենթ Թեզջանի (ձախից) մասնակցությամբ ավելի վաղ՝ հունվարի 23-ին տեղի ունեցած մեկ այլ ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Բյուլենթ Թեզջանի (ձախից) մասնակցությամբ ավելի վաղ՝ հունվարի 23-ին տեղի ունեցած մեկ այլ ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում իշխող կուսակցության և ընդդիմադիրների միջև ծեծկռտուքի հետևանքով պատգամավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ վեճը ծագել է «Մեծ կաշառք» սկանդալային գործի քննարկումների ընթացքում: Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին այդ գործի հետ կապված և իրեն հատկացված ժամանակը լրանալուց հետո ի նշան բողոքի հրաժարվել է լքել ամբիոնը։ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Բայրամ Օզչելիքը մոտեցել է Թեզջանին և բռունցքով հարվածել, ինչից հետո ամբիոնի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև։

Hurriyet թերթի փոխանցմամբ, ծեծկռտուքի արդյունքում երեք պատգամավորներ մարմնական վնասվածքներ են ստացել, նրանցից մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Ալի Իհսան Քյոքթուրքը, քթի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG