Մատչելիության հղումներ

Ամերիկացի համանախագահի առաջարկը քննարկվում է Թվիթերում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, 12-ը սեպտեմբերի, 2013թ․

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, 12-ը սեպտեմբերի, 2013թ․

Ջեյմս Ուորլիքը մատնանշում է բանակցություններ սկսող կիպրոսցի հույների և թուրքերի օրինակը՝ հարցնելով․ - «Ինչո՞ւ նույնը չի կարելի անել Ղարաբաղի դեպքում»:

Թվիթերյան գրառումներով այս վերջին օրերին երկխոսություն է ծավալվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի, ավելի կոնկրետ՝ բանակցային գործընթացի ու ձևաչափի շուրջ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում նշելով, որ կիպրոսցի հույներն ու թուրքերը հայտարարել են, թե խնդիրը լուծելու համար լիարժեք բանակցություններ են սկսում, հավելում է. - «Ինչո՞ւ նույնը չի կարելի անել Ղարաբաղի դեպքում»:

Ղարաբաղի արտգործնախարարությունը, արձագանքելով ամերիկացի միջնորդի գրառմանը, Թվիթերի իր էջում գրել է․ - «Մենք համաձայն ենք: Հասունացել է ժամանակը՝ վերականգնելու լիարժեք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությամբ»:

Ադրբեջանական կողմն իսկույն հակադարձել է՝ շեշտը դնելով Երևան - Բաքու բանակցությունների վրա: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը գրել է, թե «դրա համար էլ Երևանի հետ բանակցում են հակամարտությունը լուծելու և խաղաղության համապարփակ համաձայնագիրը ստորագրելու համար»: Մեկ այլ գրառումով նա նշել է, թե խաղաղության լիարժեք բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի ու Հայաստանի միջև:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական ուսումնասիրությունների ու տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Էլնուր Ասլանովը ևս, պատասխանելով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, գրել է, թե «ցավոք, որոշ անավարտ ձևակերպումներ հետագա պարզաբանումների կարիք ունեն, քանի որ օգտագործվում են հասարակական կարծիքը թյուրըմբռնման մեջ գցելու համար»: «Հակամարտությունում միայն երկու կողմ կա՝ Ադրբեջանը և Հայաստանը, և երկու շահագրգիռ կողմ՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքները», - Թվիթերում գրել է Ասլանովը:

Եվրասիական կենտրոնի ու Եվրատլանտյան հարաբերությունների ծրագրերի առաջատար փորձագետ Սաբինա Ֆրեյզերը, արձագանքելով ամերիկացի համանախագահի գրառմանը, նշել է. - «Ճիշտ է: Եվ կիպրոսցիների նման ինչո՞ւ մինչև առաջնորդները չսկսել տեխնիկական աշխատանքային խմբերի, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության խմբերի հանդիպումներ դետալների շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG