Մատչելիության հղումներ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երեք մեքենավարներ՝ Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանը, հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք մասնակցել էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային:

«Ազատության» հետ զրույցում աշխատանքից ազատվածներից Անդրանիկ Գևորգյանը փոխանցեց, որ իրենց աշխատանքից հեռացրել են առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու:

«15 տարի աշխատում ենք մետրոպոլիտենում, որևէ նկատողություն չենք ստացել: Այսօր տնօրինությունը ընդամենը տեղեկացրել է, որ գործատուի ցանկությամբ պայմանագիրը խզվում է», - նշեց Անդրանիկ Գևորգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG