Մատչելիության հղումներ

Սիրիայում ևս հինգ ադրբեջանցի է սպանվել


Զինյալ ապստամբ Սիրիայում, արխիվ
Զինյալ ապստամբ Սիրիայում, արխիվ
Սիրիայում վերջին օրերին կառավարական ուժերի կողմից սպանվել են ապստամբ խմբավորումների կազմում կռվող ևս հինգ ադրբեջանցիներ: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «մոջահեդների կայքերը», սպանվածների մեծ մասը ծագումով Սումգայիթ քաղաքից են:

APA-ն նշում է, որ Սիրիայում իրավիճակի սրումից հետո այդ երկիր են մեկնել «մի խումբ» ադրբեջանցիներ, որոնք տարբեր զինյալ խմբավորումների կազմում մասնակցում են կառավարական ուժերի դեմ մարտերին: Նրանցից ավելի քան հարյուրը զոհվել են: Այս տարի Սիրիայում զոհված ադրբեջանցի զինյալների թիվը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տվյալների, արդեն մոտենում է մեկևկես տասնյակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG