Մատչելիության հղումներ

Նոր ռեկորդ․ Հայաստանը՝ 30-րդը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Նեապոլում՝ Իտալիայի հետ հանդիպումից առաջ, 15-ը հոկտեմբերի, 2013թ․
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Նեապոլում՝ Իտալիայի հետ հանդիպումից առաջ, 15-ը հոկտեմբերի, 2013թ․
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 8 հորիզոնականով բարձրացել է ՖԻՖԱ-ի փետրվարի վարկանիշային աղյուսակում և այժմ 771 միավորով 30-րդն է:

Փետրվարի վարկանիշային աղյուսակը ՖԻՖԱ-ն հրապարակել է երեկ:

Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է Հայաստանի թիմի համար, որի զբաղեցրած ամենաբարձր տեղը նախորդ վարկանիշային աղյուսակներում եղել է 34-րդը՝ անցած տարվա նոյեմբերին:

Փետրվարի աղյուսակում Հայաստանից ետ են բոլոր հարևան երկրների հավաքականները՝ Իրանը 38-րդն է, Թուրքիան՝ 42-րդը, Ադրբեջանը՝ 93-րդը և Վրաստանը՝ 103-րդը:

Աղյուսակի առաջին երեք տեղերը շարունակում են զբաղեցնել, համապատասխանաբար, Իսպանիան, Գերմանիան և Արգենտինան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG