Մատչելիության հղումներ

Ղազախստանի իշխանությունները հայտարարել են այդ երկրի ազգային արժույթի` տենգեի արժեզրկման մասին:

Ղազախստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այսօրվանից հրաժարվում է ազգային արժույթը նախկինում հաստատված մակարդակի վրա պահելու գործողություններից և կրճատելու է տենգեի փոխարժեքի ձևավորման վրա իր ազդեցությունը:

Եթե մինչև այսօր Ղազախստանում մեկ ԱՄՆ դոլարը միջինում 155 տենգե արժեր, ապա այժմ ըստ ղազախական Կենտրոնական բանկի նոր փոխարժեքը կտատանվի 185 տենգեի շրջակայքում: Շուկայում, սակայն, մեկ դոլարի գինը հասնում է անգամ 200 տենգեի: Այս փոփոխությունների հետևանքով շատ խանութներ Ղազախստանում չեն աշխատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG