Մատչելիության հղումներ

Անցյալ տարվա ապրիլին Բոստոնյան մարաթոնի ընթացքում ահաբեկչական պայթյուններ կազմակերպելու համար մեղադրվող Ջոխար Ցարնաևի պաշտպանները խնդրել են դատարանից դատավարության մեկնարկը հետաձգել առնվազն մինչև 2015 թվականի սեպտեմբեր:

Նրանք այդ միջնորդությունը ներկայացրել են փետրվարի 10-ին Բոստոնի դաշնային դատարանում կայացած նախնական նիստի ընթացքում` հիմնավորելով, թե գործին առնչվող հազարավոր փաստաթղթեր և ապացույցներ պետք է հետազոտեն: Դատախազությունը որևէ պահանջ չի ներկայացրել դատավարության մեկնարկի վերաբերյալ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը հունվարի վերջին որոշում էր կայացրել Ցարնաևի համար մահապատիժ պահանջել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG