Մատչելիության հղումներ

logo-print

Ղարիբաշվիլին պատրաստ է հանդիպել Պուտինին


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, փետրվար, 2014թ.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, փետրվար, 2014թ.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել։

Ռուսաստանյան պետության ղեկավարը երեկ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել վրաց պաշտոնակից Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, եթե վերջինս նման ցանկություն ցուցաբերի։ Վրաստանի նախագահը, իր հերթին, ասել է, որ կվերլուծի Պուտինի այդ խոսքերը։

«Ես ունեմ դրա [հանդիպում անցկացնելու] պատրաստակամությունը», - «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն ևս արտահայտվել է երկու երկրների ղեկավարների հանդիպման օգտին՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահի հետ պետք է հանդիպի ոչ միայն վրացական պետության ղեկավարը, այլև վարչապետը։

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզված են 2008 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG