Մատչելիության հղումներ

Արմեն Էլբակյանը 60 տարեկան է


Արմեն Էլբակյան, լուսանկարը՝ արվեստագետի ֆեյսբուքյան էջից
Արմեն Էլբակյան, լուսանկարը՝ արվեստագետի ֆեյսբուքյան էջից
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:

«Հայաստանի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանի և բեմադրիչի Ձեր առանձնահատուկ և բազմակողմանի տաղանդը, որ շռայլորեն դրսևորվել է թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին: Ձեր ղեկավարած Երևանի խամաճիկների պետական թատրոնը մեր հասարակության համար կիրթ և նրբաճաշակ քաղաքացի ձևավորող կարևոր մշակութային օջախ է», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր հեռագրում գրել է Սերժ Սարգսյան՝ անվանի արվեստագետին մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG