Մատչելիության հղումներ

logo-print

Բանակցություններ Չինաստանի և Թայվանի միջև


Տեսարան Չինաստանի Նանցզին քաղաքից, արխիվ

Տեսարան Չինաստանի Նանցզին քաղաքից, արխիվ

Չինաստանը և Թայվանը 1949 թվականից՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ բանակցություններ են սկսել։ Նանցզին (Նանկին) քաղաքում բանակցությունները կշարունակվեն չորս օր։

Թայվանցիները հայտնել են բանակցություններում լրատվամիջոցների ազատության հարցը բարձրացնելու իրենց մտադրության մասին, իսկ Պեկինը, իր հերթին, փորձելու է հասնել Թայվանի խորհրդարան մտած ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը։

Թեև Չինաստանը պնդում է, որ արդեն մասամբ ճանաչված պետություն հանդիսացող Թայվանը իր տարածքի մաս է կազմում, վերջին 15 տարվա ընթացքում Թայվանի և Չինաստանի հարաբերությունները զգալիորեն բարելավվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG