Մատչելիության հղումներ

Սոչիում առաջատարն արդեն Կանադան է


Ռուսաստան - Նորվեգացի Օլե Էյնար Բյոերնդալենը (աջից) հաղթում է բիաթլոնի մրցումներում, Սոչիի Օլիմպիական խաղեր, Ռոզա Խուտոր, 8-ը փետրվարի, 2014թ.
Ռուսաստան - Նորվեգացի Օլե Էյնար Բյոերնդալենը (աջից) հաղթում է բիաթլոնի մրցումներում, Սոչիի Օլիմպիական խաղեր, Ռոզա Խուտոր, 8-ը փետրվարի, 2014թ.

Այսօր 22-րդ ձմեռային Օլիմպիադայի չորրորդ օրն էր։

Սոչիում 22-րդ Ձմեռային Օլիմպիադայի չորրորդ օրվա ավարտին թիմային հաշվարկով առաջին տեղում է Կանադայի հավաքականը, որը վաստակել է 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Նորվեգիայի հավաքականը երկրորդ տեղում է` 2 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Երրորդ տեղում Հոլանդիայի հավաքականն է` 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Չորրորդ տեղում 2 ոսկե և 3 բրոնզե մեդալներով Ամերիկայի Միացյալ Նահանգների թիմն է։

Հիընգերորդ տեղում հիմա Գերմանիայի թիմն է` 2 ոսկե մեդալ։

Վեցերորդը Ռուսաստանի Դաշնությունն է` 1 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե մեդալ։

Յոթերորդը Ավստրիան է` 1 ոսկե և 2 արծաթե մեդալ։

Ութերորդ տեղը մեկական ոսկե մեդալով կիսում են Լեհաստանի, Սլովակիայի և Շվեյցարիայի հավաքականները։

Տասնմեկերորդը Շվեդիան է` 2 արծաթե մեդալ։

Տասներկուերորդ տեղը մեկական արծաթե և բրոնզե մեդալներով կիսում են Չեխիան և Իտալիան։

Տասնչորսերորդ տեղը կիսում են Չինաստանը, Ֆինլանդիան և Սլովենիան` մեկական արծաթե մեդալ։

Տասնյոթերորդ տեղն էլ կիսում են Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի հավաքականները, որոնք այսօրվա դրությամբ մեկական բրոնզե մեդալ են վաստակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG