Մատչելիության հղումներ

102-րդ ռազմաբազայում փորձարկվել է անօդաչու թռչող սարքերի համալիրը


Լուսանկարը՝ Հարավային ռազմական օկրուգի

Լուսանկարը՝ Հարավային ռազմական օկրուգի

Հայաստանում տեղակայված թիվ 102 ռուսական ռազմաբազայում փորձարկվել է "Наводчик-2" անօդաչու թռչող սարքերի համալիրը:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, "Наводчик-2" համալիրը «ամբողջովին անտեսանելի է ցամաքից, կարող է միաժամանակ հետևել մի քանի թիրախների՝ անգամ ամպերի միջով և գիշերային ժամերին»:

Համալիրը կարող է իրականացնել ինչպես հետախուզական, այնպես էլ այլ «հատուկ գործողություններ», ասված է Հայաստանում ռուսական բազան ընդգրկող Հարավային ռազմական օկրուգի հաղորդագրությունում։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG