Մատչելիության հղումներ

Գիշերը բերման են ենթարկվել ՀԱԿ-ի 9 ակտիվիստներ


Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա իրականացնելիս անցած գիշեր բերման են ենթարկվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) 9 ակտիվիստներ։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բերման ենթարկված Արեգ Գևորգյանի քույրը՝ Անի Գևորգյանը, երիտասարդ ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք, որտեղ ասել են, թե նրանց նկատմամբ կիրառվում է վարչական ձերբակալություն՝ այն դեպքում, երբ երիտասարդները նույնիսկ չէին էլ հասցրել որևէ բան փակցնել կամ որևէ կոնկրետ գործողություն անել իրազեկման հետ կապված։

Ոստիկանության բաժանմունք ակտիվիստների բերման ենթարկվելը գրանցվել է ժամը 2:20, դրանից ուղիղ երեք ժամ հետո՝ 5:20, նրանք ազատ են արձակվել, ասաց Գևորգյանը։


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG