Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինական ընդդիմությունն անցկացնում է հերթական համաժողովրդական հավաքը


Ուկրաինական ընդդիմությունն այսօր Կիևի Անկախության հրապարակում անցկացնելու է հերթական զանգվածայի բողոքի ակցիան:

«ժողովրդական վեչեն» թվով 10-րդն է անցած նոյեմբերից ի վեր, երբ երկրում ծայր առան եվրաինտեգրման կողմնակիցների ցույցերը:

Հավաքում ակնկալվում է ընդդիմադիր առաջնորդներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի և Օլեգ Տյուգնիբոկի, ինչպես նաև հասարակական ակտիվիստները Տատյանա Չոռնովիլի և Ալեքսեյ Գարանի ելույթները:

Վերջին օրերին ավելի հաճախ է հնչում ընդդիմադիրների պահանջը` վերադառնալ երկրի խորհրդարանական-նախագահական կառավարմանը:

Ուրբաթ օրը Ուկրաինային նախագահ Վիկտոր Յանուկովիչը Սոչիում կարճատև հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպումը կրել է ոչ պաշտոնական բնույթ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG