Մատչելիության հղումներ

Իրանը վերսկսել է բանակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ


Թեհրանում այսօր ընթանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Իրանի ներկայացուցիչների միջև:

ԻՐՆԱ գործակալության տեղեկացմամբ` ակնկալվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղկացուցչին առնչվող հարցեր:

Իրանի միջուկային էներգիայի գործակալության ներկայացուցչի խոսքով` Թեհրանը պատրաստ է պատասխանել միջազգային գործակալության փորձագետների բոլոր հարցերին:

Փետրվարի 18-ին Վիեննայում կմեկնարկեն բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի ստորագրման շուրջ:

Անցած տարվա նոյեմբերին Ժնևում Իրանը և վեց տերությունները (ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան և Ֆրանսիա) հանգել էին միջանկյալ համաձայնության, որն ուժի մեջ է մտել հունվարին: Ըստ այդմ` Թեհրանը համաձայնել է հրաժարվել միջուկային ծրագրի որոշ ուղղություններից և թույլատրել է փորձագետների մուտքը մի շարք միջուկային օբյեկտներ` միջազգային պատժամիջոցների թուլացման դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG