Մատչելիության հղումներ

logo-print

Բոսնիա-Հերցեգովինայում բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել


Վերջին երեք օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են տուժել Բոսնիայում և Հերցեգովինայում ցուցարարների ու իրավապահների միջև բախումների հետևանքով: Ցուցարարները բողոքում են գործազրկության բարձր մակարդակի ու երկրի տնտեսական վիճակը բարելավելու` իշխանությունների անկարողության դեմ:

Նախօրեին ցուցարարները Սարաևոյում հրկիզել էին մի քանի պետական հաստատությունների շենքերը: Երկրի հյուսիսում գտնվող Տուզլա քաղաքում փորձ է արվել գրավել տեղական վարչակազմի շենքը: Ոստիկանությունը ռետինե գնդակներ, արցունքաբեր գազ ու ջրնետ մեքենաներ է կիրառել:

Բողոքի ցույցերը սկսվել են այս շաբաթասկզբին Տուզլայում. այստեղ փակվել ու վաճառվել էին մի քանի ֆաբրիկաներ, որտեղ աշխատում էր տեղի բնակչության մեծամասնությունը: Ավելի ուշ ցույցերին միացել են նաև այլ քաղաքների բնակիչները:

Բոսնիայում և Հերցեգովինայում գործազուրկ է բնակչության շուրջ 40 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG