Մատչելիության հղումներ

Յանուկովիչը «դեմ չէ» սահմանադրական փոփոխություններին


Վիկտոր Յանուկովիչի և Վիկտորիա Նյուլանդի հանդիպումը, Կիև, 6-ը փետրվարի, 2014թ․

Վիկտոր Յանուկովիչի և Վիկտորիա Նյուլանդի հանդիպումը, Կիև, 6-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է ընդդիմության հետ բանակցությունների և դեմ չէ երկրում սահմանադրական փոփոխություններին: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նյուլանդի հետ հանդիպման ընթացքում։

Սահմանադրական փոփոխությունները ընդդիմադիրների հիմնական պահանջներից մեկն է։

Ավելի վաղ Նյուլանդը հանդիպել է նաև ընդդիմության ղեկավարների հետ։

Հինգշաբթի օրը ցուցարարները երթով շարժվել են դեպի երկրի խորհրդարան, որտեղ կրկին չի հաջողվել հաստատել սահմանադրական փոփոխությունների հարցը:

Հիշեցնենք՝ առաջարկվող փոփոխությունները միտված են նախագահի լիազորությունների սահմանափակմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG