Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ «Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները պարզ են»


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը երեկ հակադարձել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության պնդմանը, թե Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված Խաչիկ Մարտիրոսյանը առնչություն չունի ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և իրենց հայտնի չէ:

«Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սահմանամերձ գոտու բնակիչ, 77ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Խաչիկ Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ», - հայտարարում է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը:

«Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևանի բնակիչ 61-ամյա Խաչիկ Մարտիրոսյանի ձերբակալության մասին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր հունվարի 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG