Մատչելիության հղումներ

Ոստիկանության երկու պաշտոնյաներ բռնվել են կաշառք ստանալու պահին


Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը, փոխանցում է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG