Մատչելիության հղումներ

Դրամական պարգևների խոստումներ Օլիմպիադայի մասնակիցներին


Սոչին պատրաստվում է ընդունել Օլիմպիական խաղերի մասնակիցներին, 30-ը հունվարի, 2014թ․

Սոչին պատրաստվում է ընդունել Օլիմպիական խաղերի մասնակիցներին, 30-ը հունվարի, 2014թ․

Ամենախոշոր գումարները իրենց մարզիկներին խոստանում են այն երկրները, որոնք «կաղում են» ձմեռային մարզաձևերից:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկները օլիմպիական ոսկե մեդալ տուն տանելու դեպքում իրենց երկրներում կշահեն նաև տասնյակ հազարավոր և նույնիսկ հարյուր հազարավոր դոլարներ:

Հատկանշական է, որ ամենախոշոր գումարները խոստանում են այն երկրները, որոնք հույս չունեն ձմեռային խաղերից և այդ մարզաձևերում, այսպես ասած, «կաղում են»:

Այդ երկրներից է Ադրբեջանը, որն իր մարզիկներին խոստանում է ամենախոշոր դրամական պարգևները. Սոչիի ձմեռային խաղերին չորս մարզիկ ուղարկած Ադրբեջանը 510 հազար դոլար է խոստանում ոսկե մեդալի համար, արծաթե մեդալի համար՝ 255 հազար, իսկ բրոնզե մեդալի համար՝ 130 հազար:

Հայաստանը պատրաստ է պարգևատրել 30 հազար դոլարով՝ ոսկե, 20 հազար դոլարով՝ արծաթե և 10 հազարով էլ՝ բրոնզե մեդալների համար:

Այս երկու երկրներից և ոչ մեկը ձմեռային վերջին Օլիմպիական խաղերում որևէ մեդալի չի արժանացել:

Իսկ ահա Ղազախստանը, որը Վանկուվերի ձմեռային խաղերին արժանացել էր մեկ օլիմպիական մեդալի, 75 հազարից մինչև 250 հազար դոլարի դրամական պարգևներ է խոստանում իր այն մարզիկներին, ովքեր տուն կտանեն սպասված մեդալները:

Օլիմպիադան հյուրընկալող երկիրը՝ Ռուսաստանը իր մարզիկներին խոստանում է 42-ից մինչև 113 հազար դոլար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների համար: Ռուսաստանցի մարզիկները Վանկուվերից տուն էին տարել տասնհինգ մեդալ՝ այդ թվում և ոսկե: Սա, ի դեպ, Ռուսաստանի պարագայում լավագույն արդյունքը չէր:

Նախկին խորհրդային երկրների մի խումբ մարզիկներ ձմեռային Օլիմպիական խաղերում մեդալներ շահելուց հետո արժանանում են ոչ միայն խոշոր դրամական պարգևների, այլև թանկարժեք մեքենաների, նոր բնակարանների:

Համեմատության համար նշենք, օրինակ, որ արևմտյան հարուստ երկրներից Միացյալ Նահանգները առաջարկում է 25 հազար դոլար դրամական պարգև՝ ոսկե, 15 հազար՝ արծաթե մեդալների համար, Գերմանիայի մասնավոր հիմնադրամը վճարում է ընդամենը 2 հազար դոլար՝ ութերորդ տեղի համար և մինչև 20 հազար՝ ոսկե մեդալի համար, Կանադայի օլիմպիական կոմիտեն նույնպես շատ զուսպ խոստումներ է տալիս իր մարզիկներին՝ 9 հազար դոլար ոսկե մեդալի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG