Մատչելիության հղումներ

Քերրին զգուշացնում է ֆրանսիական ընկերություններին


«Հարավային Պարս» գազի հանքը Իրանում, արխիվ

«Հարավային Պարս» գազի հանքը Իրանում, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին զգուշացրել է ֆրանսիական ընկերություններին, որ դրանք կարող են ենթարկվել միջազգային պատժամիջոցների, եթե բիզնես գործարքներ կնքեն Իրանի հետ, քանի որ պաշտոնական Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները դեռ չեն վերացվել։

Երկուշաբթի օրը ֆրանսիական մի շարք մեծ ընկերությունների ղեկավարներ մեկնել էին Թեհրան՝ հնարավոր բիզնես գործարքների շուրջ բանակցելու նպատակով։ Իրանի նավթի փոխնախարարը երեկ ասել է, որ ֆրանսիական այնպիսի խոշոր նավթագազային ընկերություններ, ինչպիսին են Total-ը, Technip-ը և Gaz de France-ը, պատրաստակամություն են հայտնել համագործակցել Իրանի հետ էներգետիկ նախագծերի շուրջ:

Հիշեցնենք, որ անցած ամիս ուժի մեջ է մտել 2013 թվականի նոյեմբերին Իրանի և աշխարհի վեց գերտերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ժամանակավոր համաձայնագիրը պաշտոնական Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ: Համաձայնագրով Իրանը պարտավորվում է սահմանափակել ուրանի հարստացման իր ծրագիրը՝ փոխարենը ժամանակավորապես ազատվելով որոշ միջազգային պատժամիջոցներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG