Մատչելիության հղումներ

Էշթոնը բանակցում է Ուկրաինայի նախագահի և ընդդիմության հետ


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հանդիպում է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ, Կիև, 4-ը փետրվարի, 2014թ․
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հանդիպում է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ, Կիև, 4-ը փետրվարի, 2014թ․
Է'լ ավելի շատ աշխատանք է պետք տանել Ուկրաինայի կառավարության և ընդդիմության միջև տեղի ունեցող բախումները վերացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը երեկ Կիևում Ուկրաինայի նախագահի և ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումներից հետո։

Նա ավելացրել է, որ Եվրամիությունը պատրաստ էր և՛ ֆինանսապես, և՛ փորձագիտական մակարդակով աջակցել Ուկրաինային՝ բռնելու երկարաժամկետ տնտեսական զարգացման ուղի։

Միևնույն ժամանակ այսօր Կրեմլը զգուշացրել է, որ Ուկրաինային 15 միլիարդ դոլարի աջակցության ծրագիրը կշարունակվի միայն այն դեպքում, եթե այդ երկիրը շարունակի իրագործել Վիկտոր Յանուկովիչի և Վլադիմիր Պուտինի համաձայնագրերը, որոնց արդյունքում Ուկրաինան Եվրամիության հետ մերձենալու փոխարեն առավել սերտ կապեր Ռուսաստանի հետ է հաստատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG