Մատչելիության հղումներ

Հրատարակվել է «Բանբեր հայագիտության» հանդեսի առաջին համարը


Armenia -- The first issue of "Journal of Armenian Studies" presented in NAS. 04Feb., 2014
Armenia -- The first issue of "Journal of Armenian Studies" presented in NAS. 04Feb., 2014
Տասը տարի առաջ, երբ տեղի ունեցավ առաջին միջազգային հայագիտական համաժողովը, ի թիվս այլնի, որոշվել էր նաև հրատարակել բազմալեզու հայագիտական հանդես: Սակայն, երկու տարի առաջ միայն ստեղծվեց հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող Համահայկական հայագիտական հիմնադրամը, և միայն անցյալ տարեվերջին հնարավոր եղավ հրատարակել «Բանբեր հայագիտության» հանդեսի առաջին համարը:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, այսօր ներկայացնելով հանդեսը, ասաց․ - «Վերջին տասնամյակների ընթացքում խիստ անհրաժեշտություն կար ի մի բերել, միասնականացնել, համաձայնեցնել բոլոր հայագիիտական ուսումնասիրություններն ամբողջ աշխարհում»:

Հանդեսի գլխավոր խմբագիրը պատմական գիտությունների դոկտոր Պավել Չոբանյանն է: Նրա համոզմամբ՝ հանդեսը շատ լուրջ միջազգային նշանակություն կարող է ունենալ, քանի որ հրատարակվում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն ու այլ լեզուներով և ընդգրկելու է հայագիտության բոլոր ոլորտները:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե լավ լիներ, որ հանդեսում գերակշռեին քննադատական հոդվածները․ - «Մի քիչ բանավիճային լինի»:

Հայագիտության զարգացման համար, ըստ Ավագյանի, անհրաժեշտ են ամենից առաջ նյութական ռեսուրսներ և երիտասարդ կադրեր․ - «Շատ վաղուց արդեն մեր այդ ասպարեզի կադրերը հասել են միջինից բարձր տարիքի: Նոր կադրեր պետք է ստեղծել, իսկ այդ կադրերին դու պիտի խթանես, ապահովես, որպեսզի նա գիտությամբ զբաղվի: Եվ վերջապես, ես կարծում եմ, որ մեր հումանիտար կրթությունը դպրոցում և բուհերում պիտի շատ ավելի բարձր որակի լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG