Մատչելիության հղումներ

Քրիստիան Տեր-Ստեփանյանը՝ Փարիզում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ


Փարիզյան տեսարան Էյֆելյան աշտարակից
Փարիզյան տեսարան Էյֆելյան աշտարակից
Երեկ Փարիզում կայացել է Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցել են նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Հանդիպման նպատակն էր ստեղծել Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խումբ։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նորաստեղծ խմբի ղեկավար միաձայն ընտրվել է Քրիստիան Տեր- Ստեփանյանը։

Խմբի գործունեությունը միտված է լինելու Ֆրանկոֆոնիայի արժեքների և սկզբունքների տարածմանը, ֆրանկոֆոնիայի բազմազանության ներկայացմանը, ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG