Մատչելիության հղումներ

Համանախագահները Երևանում կհանդիպեն Հայաստանի ղեկավարությանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Մինսկի խմբի համանախագահներին, 16-ը դեկտեմբերի, 2013թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Մինսկի խմբի համանախագահներին, 16-ը դեկտեմբերի, 2013թ․

Այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Ժակ Ֆորը և Իգոր Պոպովը Երևանում բանակցելու են Հայաստանի ղեկավարների հետ։

Մինչև այդ միջնորդները Բաքվում էին։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում կարևորել է հրադադարի ռեժիմի պահպանումը, նշել, որ շփման գծում լարվածությունը ազդում է խաղաղ բանակցությունների վրա։ Նա հավելել է, որ հրադադարի ռեժիմի պահպանումը կարևոր է կողմերի միջև վստահության ձևավորման համար։

Ամերիկացի համանախագահը նաև նկատել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 19-ի հանդիպումը քաջալերել էր իրենց։ «Կար ժամանակ, երբ կողմերը պահպանում էին հրադադարի ռեժիմը։ Եվ սահմանի վրա դեպքերը նվազել էին։ Դա մենք ընդունում էինք որպես լավ նշան։ Հիմա գիտենք, որ այս հարցը շատ նուրբ է։ Լարվածությունը օգտակար չէ, երբ մենք փորձում ենք բանակցություններն առաջ մղել։ Անհրաժեշտ է համոզվել, որ կողմերի միջև վստահություն կա, և մթնոլորտը նպաստավոր է արդյունքի հասնելու համար», - ասել է Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահը հույս է հայտնել, որ կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը։

Twitter-ում կատարած գրառմամբ Ջեյմս Ուորլիքը փոխանցում է, որ «Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղի խաղաղության և հրադադարի խախտումների հարցերի վրա»: «Այսօր Հայաստանի նախագահի հետ արդյունավետ բանակցությունների հույս ունեմ», - նշում է ամերիկացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG