Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիահայերը կարող են անվճար իրավական խորհրդատվություն ստանալ


Սիրիական պատերազմից սկզբից ի վեր Հայաստան է տեղափոխվեց շուրջ 16 հազար սիրիահայ։ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են նոր ժամանած հայրենակիցներին: Օգոստոս, 2012 թ․

Սիրիական պատերազմից սկզբից ի վեր Հայաստան է տեղափոխվեց շուրջ 16 հազար սիրիահայ։ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են նոր ժամանած հայրենակիցներին: Օգոստոս, 2012 թ․

Հայաստանի փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնել անվճար իրավական խորհրդատվություն տրամադրել սիրիահայերին, այդ թվում և վերջերս աղմուկ հանած սիրիահայ ընտանիքի ծեծի գործով։

Հիշեցնենք, որ տարեվերջին սիրիահայ Բրուտյանների ընտանիքի և «Մանանդ» տաքսի ծառայության սեփականատիրոջ որդիների ու հարազատների միջև տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ․ յոթ հոգու մեղադրանք է առաջադրել սիրիահայ ընտանիքին՝ հորը և երկու որդիներին ծեծի ենթարկելու համար։

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Նախաքննությունը շարունակվում է: Դեռեևս պատրաստ չէ ընտանիքի կրտսեր որդու՝ Քրիստ Բրուտյանին ծեծի ենթարկելու դեպքով դատաբժշկական փորձաքննությունը։ Ծեծի հետևանքով վնասվել է նրա ձախ աչքը՝ տեսողությանը պատճառելով լուրջ վնաս։

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանն ասում է, որ իրենք հետևում են այս գործին․ - «Պալատը պատրաստ է որպես հանրային կառույց կանգնել սիրիահայերի կողքին, և եթե պետք է դիրքորոշում հայտնել, ապա պալատը այդ դիրքորոշումը կհայտնի»:

Փաստաբանական պալատը նաև անճվար աջակցություն կտրամադրի բոլոր այն սիրիահայերին, ովքեր այս կամ այն ոլորտում իրավական աջակցության կարիք ունեն:

Մեղրյանն ասում է, որ պարտաստվում են ձեռնարկ կտպագրեն արևմտահայերենով ու արևելահայերենով․ - «Արդեն նախնական ուսումնասիրություն կատարել ենք․ հիմնական թիրախային հարցերը, որոնք առնչվում են սիրիահայերի կեցությանը Հայաստանում: Արդեն նյութեր կան պատրաստված: Օրինակ, անշարժ գույքի վարձակալության հետ կապված պայմանագրի ձևաթղթեր ենք պատրաստել, որոնք տրամադրվելու են խորհրդատվության այցելած սիրիահայերին բնակարան վարձակալելու կամ այլ անշարժ գույք վարձակալելու հետ կապված»:

Շատ սիրիահայեր Հայաստանում ձեռնամուխ եղան իրենց բիզնեսի ստեղծմանն ու առնչվեցին անծանոթ, սիրիականից տարբերվող օրենքների հետ։

Փեգի Բապողլյանն Հալեպում մաթեմատիկայի ուսուցչուհի էր։ Հայաստանում նա անգործ է, դեռ չի փորձում մասնագիտությամբ աշխատանք գտնել արևելահայերենի անբավարար իմացության պատճառով։ Փեգին մտադիր է սեփական գործը սկսել գրաֆիկական դիզայնի ոլորտում, ուստի նրա համար կարևոր է օրենքների իմացությունը:

Փեգին մասնակցել է փաստաբանների հետ հանդիպմանը, որի ընթացքում սիրիահայերը ներկայացրել են իրենց խնդիրները․ - «Շատ լավ ծրագիր է և հետզհետե ավելի անհրաժեշտ կդառնա»:

Սփյուռքի նախարարությունում ասում են, որ սիրիահայերի կեսը ոչ թե նյութական աջակցության համար է դիմում իրենց, այլ տարբեր հարցերով, որոնք նաև իրավական լուծման կարիք ունեն։

«Այդ սիրիահայերը մտադիր են մնալ Հայաստանում», - ասում է Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը։

Սիրիական պատերազմից սկզբից ի վեր Հայաստան է տեղափոխվեց շուրջ 16 հազար սիրիահայ։ Այժմ հայրենիքում ապրում են 11 հազար սիրիահայեր․ 5 հազարը հեռացել է հայրենիքից տարբեր պատճառներով:
XS
SM
MD
LG