Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ինքնահրկիզված կինը մահացել է


Ադրբեջանում անցած հինգշաբթի օրը ինքնահրկիզված 24-ամյա կինը` Մալա Բայրամլին, այսօր մահացել է հիվանդանոցում։

Ըստ ոստիկանության, Մալական ինքնահրկիզվել է այն բանից հետո, երբ մերժվել է իր սիրեկանի կողմից։ Այդ տղամարդու անունը ոստիկանները չեն հայտնել։

Ադրբեջանում դա այս ամսվա ընթացքում ինքնահրկիզման չորրորդ դեպքն էր։

Նախորդ երեք դեպքերից մեկում ինքնահրկիզվել էր ղարաբաղյան պատերազմի մի վետերան, ով առայսօր գտնվում է հիվանդանոցում։ Մեկ ուրիշ վետերան ինքնահրկիզվել և մահացել է անցած տարվա դեկտեմբերին, ինչը հասարակական մեծ արձագանք է առաջացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG