Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ-ի գործող նախագահին մտահոգում է լարվածությունը շփման գծում


Դիդիե Բուրկհալտեր, արխիվ

Դիդիե Բուրկհալտեր, արխիվ

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը անհանգստացած է հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում զինծառայողների ու քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու կապակցությամբ: Այդ մասին նա ասել է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը:

«Որպես ԵԱՀԿ-ի նախագահ՝ կողմերին կոչ եմ անում լիովին օգտագործել արժեքավոր հնարավորությունները, որ ընձեռում են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների այցերը սահմանին և զորքերի շփման գծում, լարվածության նվազեցման նպատակով միմյանց հետ անմիջականորեն հաղորդակցվելու համար», - հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG