Մատչելիության հղումներ

Ուկրաինայում իրավիճակը լարված է մնում


Ուկրաինացի ցուցարարը բարիկադների մոտ, Կիև, 3-ը հունվարի, 2014թ․
Ուկրաինացի ցուցարարը բարիկադների մոտ, Կիև, 3-ը հունվարի, 2014թ․
Այսօր Ուկրաինայի խորհրդարանում կքննարկվի Սահմանադրության մի շարք կետերի փոփոխության հարցը, ինչով կթուլացվեն երկրի նախագահի լիազորությունները։

Ընդդիմությունը շարունակում է պահանջել նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը, իսկ քառօրյա բացակայությունից հետո աշխատանքի վերադարձած նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ոչ ասի այն «ծայրահեղականներին, որոնք ատելություն քարոզելու միջոցով ցանկանում են գալ իշխանության»։

Խորհրդարանում Յանուկովիչի աջակիցները հայտարարել են, որ եթե հնարավոր չլինի ստեղծված իրավիճակին խաղաղ լուծում գտնել, ապա նախագահը պատրաստ է նոր ընտրություններ անցկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG