Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիս - Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ բարձրադիր վայրերում առկա մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց - Ոսկեպար ճանապարհահատվածով՝ 16-րդ կիլոմետրից մինչև 22-րդ կիլոմետրը:

Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, ինչպես նաև աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր հերթին, հայտնում է, որ տեղ-տեղ մերկասառույց է առկա նաև Երևան - Սևան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում և «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Սիսիան և Գորիս քաղաքներում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG