Մատչելիության հղումներ

Աշոտյանը նախազգուշացրել է մի շարք բուհերի


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` Հայաստանի մի շարք բուհեր` «Սյունիք» իստիտուտը, Երևանի «Գլաձոր» համալսարանը, Հյուսիսային համալսարանը, «Եվրասիա միջազգային համալսարանը», «Ուրարտու» համալսարանը, «Ազպաթ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը, Երևանի «Մանց» համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանը, Գյումրիի «Պրոգրես» համալսարանը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների և պահանջների խախտման կապակցությամբ ստացել են նախազգուշացում:

Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ համաձայն հրամանների` վերոնշյալ բուհերի համար սահմանվել են համապատասխան ժամկետներ` խախտումների վերացման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր նախարարություն ներկայացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG