Մատչելիության հղումներ

Բաքուն հերքում է զրահատեխնիկայի տեղաշարժի մասին լուրերը


Զորահանդես Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, արխիվ

Զորահանդես Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, արխիվ

Պաշտոնական Բաքուն հերքում է Ստեփանակերտից հնչող պնդումները, որ շփման գծի մի շարք հատվածներում ադրբեջանական կողմը ծանր զրահատեխնիկա է դուրս բերել առաջնային գիծ:

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Նեջմեթթին Սադիխովը ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսօր ասել է․ - «Անջատականների պնդումները, թե մենք տանկեր ենք առաջ քաշում դեպի շփման գիծ, իրականությանը չեն համապատասխանում»:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հայտարարությունը հերքել էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դյարգահլին: Նրա պնդմամբ՝ հունվարի վերջին տասնօրյակում ադրբեջանական բանակը շփման գծում ընդամենը երկու զոհ է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG