Մատչելիության հղումներ

Գագաուզիայում հաշվարկում են հանրաքվեի արդյունքները


Հանրաքվեն Գագաուզիայում, 2-ը փետրվարի, 2014թ․

Հանրաքվեն Գագաուզիայում, 2-ը փետրվարի, 2014թ․

Մոլդովայի հարավում գտնվող Գագաուզիայի ինքնավարությունում շարունակվում է երեկ կայացած հանրաքվեի ընթացքում տրված քվեների հաշվարկը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 70 տոկոսը: Գագաուզիայի բնակիչները պետք է պատասխանեին երկու հարցի` «Ո՞ւմ հետ է անհրաժեշտ սերտացնել կապերը՝ Եվրամիությա՞ն, թե՞ Մաքսային միության», և «Արդյո՞ք Գագաուզիան պետք է հռչակի իր անկախությունը, եթե Մոլդովան կորցնի անկախ պետության կարգավիճակը»:

Հանրաքվեի արդյունքները հայտնի կդառնան առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG