Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի․ «Վրաստանն ու Ռուսաստանը պետք է բանակցեն»


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
«Վրաստանն ու Ռուսաստանը պետք է բանակցեն Աբխազիայի և Հարավային Օսիայի գրավյալ տարածքների շուրջ», - Մյունխենում անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նա համոզմունք է հայտնել, որ ուղիղ բանակցությունների ձևաչափը ողջունում են ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Միացյալ Նահանգները։

Քննադատելով երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ծայրահեղական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը չի նշանակում, թե գրավյալ տարածքների խնդրում Թբիլիսին պետք է հրաժարվի իր սկզբունքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG