Մատչելիության հղումներ

Ուկրաինացի խոշտանգված ակտիվիստը բուժման մեկնեց Լիտվա


Ուկրաինա - Խոշտանգված ակտիվիստ Դմիտրի Բուլատովը հիվանդանոցում, Կիև, 31-ը հունվարի, 2014թ․

Ուկրաինա - Խոշտանգված ակտիվիստ Դմիտրի Բուլատովը հիվանդանոցում, Կիև, 31-ը հունվարի, 2014թ․

Կիևում բռնությունների ենթարկված ակտիվիստ Դմիտրի Բուլատովը բուժման է մեկնել Լիտվա։

Եվրոմայդանի ակտիվիստ Բուլատովը Կիևի բախումների ժամանակ՝ հունվարի 22-ին առևանգվել էր, ութ օր անհետ կորած էր, ապա վերադարձել էր վիրավորված, դեմքին ու մարմնին բռնությունների և ծեծի տեսանելի հետքերով։ Նա գտնվում էր Կիևի հիվանդանոցում, Ուկրաինայի իշխանությունները երեկ թույլ տվեցին ակտիվիստին բուժման նպատակով արտերկիր մեկնել։

Ուկրաինայի ընդդիմությունը նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարությունից պահանջում է վերջ տալ ընդդիմադիրների առևանգումներին ու բռնություններին և քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմախոսների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG