Մատչելիության հղումներ

Ուկրաինական թեման առանցքային էր մյունխենյան համաժողովում


Ուկրաինական թեման առանցքային էր Մյունխենում ընթացող անվտանգության խնդիրներին նվիրված 50-րդ միջազգային համաժողովի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչների պատվիրակությունը։

Դիմելով մյունխենյան համաժողովի մասնակիցներին՝ «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն նշել է, որ ուկրաինական ընդդիմությունը չի ցանկանում սրել իրադրությունը, դրա հետ մեկտեղ իշխանությունները պետք է վերջ տան բռնություններին և ճնշումներին։

Մյունխենում գտնվող Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան իր հերթին նշել է, որ ոչ բոլոր ուկրաինացիներն են աջակցում Եվրոմայդանից հնչող կոչերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG