Մատչելիության հղումներ

Ակցիա Մոսկվայում՝ ի պաշտպանություն «Բոլոտնայայի բանտարկյալների»


Մոսկվայում այսօր բազմամարդ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել 2012 թվականի մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված ընդդիմադիր ակտիվիստներին։

Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցում էր 2000 մարդ, կազմակերպիչները նշում են 8000 թիվը։

Հիշեցնենք, Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած բախումների հետևանքով բերման էր ենթարկվել շուրջ 400 ցուցարար, նրանցից 29-ին մեղադրանք էր առաջադրվել։ Այսօր ճաղերի ետևում է գտնվում Բոլոտնայա հրապարակի բախումների 17 մասնակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG