Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը այսօր հրապարակել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»։

Փաստաթուղը վերնագրված է «Մաքսային Միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագիր («Ճանապարհային քարտեզ»)։ Հրապարակվել է նաև «Ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, որը բաղկացած է 249 էջից, ներառում է 262 միջոցառում։

Կառավարությունը այս ժամանակացույցը հաստատել էր հունվարի 23-ին, սակայն փաստաթղթի տեքստը այդ օրը չէր հրապարակվել. այն այժմ տեղադրված է e-gov.am կայքում։

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG