Մատչելիության հղումներ

logo-print

Թբիլիսիում ձերբակալվել է գործարար Աշոտ Սուքիասյանը


Աշոտ Սուքիասյան

Աշոտ Սուքիասյան

Հունվարի 31-ին Թբիլիսիում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը։

Վրաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թիմուր Դոլիձեն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց տվյալներով՝ Սուքիասյանը գալիս էր Հայաստան, նա Թբիլիսի էր ժամանել Թուրքիայից օդանավով և ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանի անձնագրային վերահսկողության բաժնում։

Աշոտ Սուքիասյանը, հիշեցնենք, ներգրավված է «օֆշորային գործում»։ Ոստիկանությունը 2013 թվականի հունիսի 17-ին մեղադրանք էր ներկայացրել նրան` առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել: Սուքիասյանը մեղադրվում է գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ:

Ուշագրավ է, որ Սուքիասյանին մեղադրանքը ներկայացվեց քրեական գործը հարուցելուց ամիսներ անց միայն, և այն էլ` «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, ըստ որի` Սուքիասյանը Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը:

Դոլիձեի փոխանցմամբ՝ Սուքիասյանին փնտրում էր «Ինտերպոլը» Հայաստանի ոստիկանության խնդրանքով։ Այս պահին գործարարը Վրաստանի ոստիկանությունում է, նրան առաջիկա օրերին էքստրադիցիայի կենթարկեն Հայաստան։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG