Մատչելիության հղումներ

logo-print

Գլխավոր դատախազը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ


Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ:

Գլխավոր դատախազության կայքէջի փոխանցմամբ՝ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առընչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG